Այսօր Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Վերջինս ակնհայտ անհարմար դրության մեջ էր հայտնվել, քանի որ նրան չորս կողմից «նեղում» էին և օրենքի վերաբերյալ հարցեր տալիս: Ոսկու ոլորտում առկա իրավիճակի քննարկման ժամանակ ակնհայտ բորբոքվեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ոսկու դեպքում ի՞նչ եք անելու: Խի բրիլիանտին ազատենք, ոսկուն չէ: Ինչաթե՞ մի գործարար կարանա աշխատի, մյուսը չէ», – հայտարարեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում