Անշարժ գույքի գործարքները պակասել են, գները` նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. փետրվարին, 2012թ. հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը Հայաստանում նվազել է 20.1%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 14.8%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
2012թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78.2%-ը կազմել են առուվաճառքները, 21.1%-ը` նվիրատվությունները եւ 0.7%-ը` փոխանակությունները: Օտարման գործարքները հիմնականում նվազել են առուվաճառքի գործարքների հաշվին:
Նվազել են նաեւ անշարժ գույքի գները: Երեւանում բազմաբնակարան շենքերի 1 քառ. մետրի միջին արժեքը 2012 թ. փետրվարին կազմել է 250.1 հազ. դրամ (չի ներառում միայն Նորք Մարաշի տվյալները), 2011 թ. 260 հազ. դրամի համեմատ: Ընդ որում` Կենտրոնում 1 քառ. մետրն արժե` 400 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 442.8 հազ. դրամ), Արաբկիրում` 334 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 356.1 հազ. դրամ), Քանաքեռ-Զեյթունում` 260.1 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 275.2 հազ. դրամ), Նոր Նորքում` 225 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 228.1 հազ. դրամ), Ավանում` 234 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 231 հազ. դրամ), Էրեբունիում` 233.4 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 236.3 հազ. դրամ), Շենգավիթում` 229.1 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 237.3 հազ. դրամ), Դավթաշենում` 254 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 261.4 հազ. դրամ), Աջափնյակում` 221 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 222.2 հազ. դրամ), Մալաթիա Սեբաստիայում` 219.8 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 221 հազ. դրամ), Նուբարաշենում` 140 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 149 հազ. դրամ):




Լրահոս