
Հանրահայտ ֆրանսիացի էքստրեմիստ, 49-ամյա Ալեն Ռոբերը, ով հայտնի է սարդ մարդ անունով, երեկ մագլցել է երկրի ամենաբարձր՝ Դեֆանս գործարար թաղամասում գտվող 231 մետր բարձրությամբ First երկնաքերի շինության տանիքը՝ առանց ապահովագրության: Ռոբերից մեկ ժամից պակաս ժամանակ է պահանջվել շինության տանիքին հայտնվելու համար: Ներքեւում նրան հետեւել են հարյուրավոր մարդիկ: Ռոբերին շինությունը մագլցելու թույտվություն է տվել երկնաքերի սեփականատերը: Նա ավելի քան 85 հսկա շինություններ է մագլցել, որոնց շարքում է աշխարհի ամենաբարձր՝ 828 մ բարձրությամբ Դուբայի Բուրջ-Խալիֆա երկնաքերը, Նյու-Յորքի Empire State Building-ը, Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ այլ շինություններ: