1991-ի հոկտեմբերի 16-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, վերընտրվել` 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

Լ. Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ: 1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին` կրկին ընտրվել հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ: 

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ: Վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ 1998թ. փետրվարին հրաժարական է տվել:




Լրահոս