
Ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ. հոկտեմբերի 18-ից 19-ը երթեւեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում:
Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի ուղղությունը:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: