Տան տերը բնակարանում դանակահարել է հարևանին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 47-ամյա բնակիչ Արմեն Աբրահամյանի վիճակն այս պահին կայուն բավարար է: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից՝ հավելելով, որ նա հետվիրահատական փուլում է և արդեն տեղափոխվել է հիվանդանսենյակ:

Ինչպես մեզ տեղեկացրին բուժկենտրոնից, դանակահարության հետևանքով Արմեն Աբրահամյանը ստացել է որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք:

Armlur.am-ին ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ դանակահարության դեպքը տեղի է ունեցել երեկ:

Տուժողը հայտնել է, որ Նոր Արեշում իր հարևան Անդրանիկը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:

Պարզվել է, որ Անդրանիկը 1962 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն է: Անդրանիկ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:




Լրահոս