Անհայտ թմրանյութից Ռուսաստանում 6 երեխա է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տարբեր մարզերից վեց երեխաներ հիվանդանոց են տեղափոխվել «սպայս» անունով թմրամիջոցներից թունավորվելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տուժածները 13-16 տարեկան են:

Թմրանյութի բաղադրությունը չի պարզվել:

Ոստիկանությունը կարողացել է հարցաքննել Ուրալի հիվանդանոց տեղափոխված 4 դեռահասներից երեքին, քանի որ չորրորդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում: Ոստիկանները պարզել են, որ դեռահասներին սպայսով հյուրասիրել է իրենց ծանոթը, ով այն գնել է Եկատերինբուրգում մի տղամարդուց:

Տոբոլսկի հիվանդանոցում գտնվող երկու տղաները պնդում են, որ ծխային խառնուրդն իրենք չեն գնել, այլ գտել են փողոցում և որոշել փորձել:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, սա Տոբոլսկում ծխային խառնուրդից դպրոցականների թունավորման առաջին դեպքն է:




Լրահոս