Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ երիտասարդ աղջկա բողոքի հիման վրա, թե նրան բռնաբարել են, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 131 և 138 հոդվածների հատկանիշներով, այն է՝ առևանգում և բռնաբարում:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ 31-ամյա երիտասարդն առևանգել, ապա բռնաբարել է նախկին հարսնացուին այն բանից հետո, երբ իմացել է, որ աղջիկը պատրաստվում է վերադարձնել նշանի մատանին և վերջ դնել իրենց հարաբերություններին: Երբ զրուցել և պարզել են իրենց հարաբերությունները, տղան ասել է աղջկան, որ կճանապարհի նրա բնակարան, սակայն ստել է՝ տանելով իր տուն:
Այստեղ էլ գիշերը երիտասարդը բռնաբարել է իր հետ հարաբերությունները խզել պատրաստվող իր նշանածին: