Լարիսա Ալավերդյանը չի պատկերացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժառանգության կուսակցության դեռևս գործող պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ժառանգության-ը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միևնույն դաշինքում մեջ չի պատկերացնում:Ես ցավագին կընդունեմ, եթե այն գիծը, որն ընտրել է մեր թիմը 2007թ-ին, չկարողանա պահել: Ինչքանով նոր, ,բազմակարծիքե թիմը կկարողանա դա անել, դա իր խնդիրն է,– ասաց նա:Եթե գիծը պահել չկարողանա, ես ցավագին կընդունեմ: Լինի օրենսդրական նախաձեռնություն, հայտարարություն, թե՝ հարցուպատասխան, եթե չկարողանա իր որդեգրած քաղաքականությանը հոգեհարազատ մնալ, սա ես ցավագին կընդունեմ: Բայց հուսանք, որ լավ կլինի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:Նա նկատեց, որ 2007 թ-ին խորհրդարան չներկայացած ընդդիմությունը մեղադրում էր խորհրդարանում 7 մանդատ ստացած ,Ժառանգությանըե՝ մանդատները վայր չդնելու մեջ:Հիմա բոլոր այն ուժերը , որոնք մտել են խորհրդարան ավելի ձայներ չեն հավաքել, քան ,Ժառանգությունըե, գրեթե նույն տոկոսներն են: Ես ուրախ եմ, որ ոչ մեկը չի պահանջում իրենցից՝ վայր դնել մանդատները, բայց ուզում եմ ասել, որ միշտ, քաղաքական ուժը, երբ մի բան է անում՝ ներկայով չմտածի, այլ գոնե 5 տարի առաջ նայիե,- խորհուրդ տվեց Ալավերդյանը` ավելացնելով, որ այդ դեպքում քաղաքական մշակույթը շատ ավելի ընդունելի կդառնա:
Լարիսա Ալավերդյանը չցանկացավ ,գուշակություններ անել հնարավոր կոալիցիաների մասին, սակայն նշեց, որ կասկածում է արդյունավետ դաշինքների կազմման հնարավորությանը և կարծում է, որ դրանք հիմնված կլինեն ոչ թե հասարակական շահի, այլ՝ հաշվարկների վրա:
Եթե ես լինեի Բարգավաճ Հայաստանի տեղը, միանգամից կոալիցիա չէի մտնի։ Ես իրենց տեղը լինեի, այլընտրանք կդառնայի: Ես չեմ կարծում, որ այլընտրանք և գործող իշխանություն խաղն ավարտված է,- ասաց նա:
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանն իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և կդասախոսի համալսարանում:




Լրահոս