Որքան է կազմում Բարաք Օբամայի կարողությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2013թ. գույքի և ունեցվածքի հայտարարագիրը: Օբամա ամուսիններն իրենց կարողությունը  գնահատում են 7,15 մլն դոլար:

28fa31c6079d

Ինչպես պարզ է դառնում հրապարակված փաստաթղթից, ԱՄՆ-ի նախագահի ունեցվածքի զգալի մասը՝ 1-5 մլն դոլար, գտնվում է Ֆինանսների նախարարության հսկողության ներքո: Նախագահական ընտանիքն իր գումարները պահում է երկու բանկում. JP Morgan Chase-ի հաշվին այս ընթացքում առկա է 50-100 հազար դոլար, իսկ Northern Trust-ի հաշվին՝ 100-250 հազար դոլար:

6761458

Ե՛վ Միշել Օբաման, և՛ Բարաք Օբաման Vanguard ֆոնդում ունեն 100-250 հազար դոլարի չափով կուտակված թոշակ:  Համաձայն նրանց ներկայացրած հայտարարագրի` Բ. Օբաման 2013թ. վաստակել է 481 098 դոլար, որը 127 հազար դոլարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ: ԱՄՆ-ի նախագահի մեկ  տարվա աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նա զգալի եկամուտ է կարողանում ապահովել իր հեղինակային գրքերի վաճառքից:

U.S. President Barack Obama kisses his wife, first lady Michelle Obama, as he arrives to address delegates during the final session of the Democratic National Convention in Charlotte

Մեկ տարվա ընթացքում Օբամայի վճարած հարկերի արժեքը կազմել է 120 հազար դոլար: Բարեգործական տարբեր ակցիաների վրա նրանք ծախսել են 60 հազար դոլար: Դա ընդհանուր եկամտի 12,3 տոկոսն է: Նախագահական ընտանիքն, ընդհանուր առմամբ, 32 ընտանիքի է գումար տրամադրել:

1349281052_december-11-2011

Բարաք Օբաման Չիկագոյի իր առանձնառունը գնել է 2005թ. ՝ սենատոր դառնալուց անմիջապես հետո: Այն ժամանակ տան արժեքը կազմել  է 1,65 մլն դոլար:

1

2

3

Առավել գեղեցիկ և շքեղ է Մասսաչուսեթս նահանգում գտնվող  նրա վիլլան: Առանձնատան տարածքում հսկայական այգի, լողավազան և գոլֆի դաշտ կա:

1 2 3




Լրահոս