Չինացի ներդրողը գնել է Փարիզում գտնվող Marriott Champs-Elysées 192 համար ունեցող հյուրանոցը՝ դրա դիմաց վճարելով 344,5 մլն դոլար: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին տեղեկացրել է գործարքի խորհրդատու հանդիսացող միջազգային JLL ընկերությունը:
«Այդ գործարքը վկայում է Փարիզի ակտիվների նկատմամբ ասիական կապիտալի հետաքրքրության աճի և անշարժ գույքի ոլորտում ներդրումների տեսակետից առանցքային եվրոպական քաղաքների գրավչության մասին», – հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Միհատ Էրկանը:
JLL-ի կանխատեսումներով, 2014թ.-ին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում հյուրանոցային ներդրումային գործարքների ծավալը կաճի ավելի քան 20 %-ով: