Սիրիա մեկնած աղջիկ-ջիհադականները, ովքեր ցանկանում են վերադառնալ Ավստրիա, կարող են 5 տարվա ազատազրկման դատապարտվել՝ ահաբեկիչներին աջակցելու համար. տեղեկացնում է The Local-ը:
Ծնողների խոսքերով՝ 16-ամյա Սամրան և 15-ամյա Սաբիչնան ասել են, որ ցանկանում են Սիրիայում պատերազմել իսլամիստների կողմից:
Ենթադրվում է, որ աղջիկները մեկնել են Սիրիա՝ զինյալ ահաբեկիչների շարքերին միանալու: Ինտերպոլի տվյալներով՝ վերջիններս պաշտոնապես որոնման մեջ են գտնվում որպես անհետ կորածներ և կարող են ձերբակալվել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ նրանք կշռադատել են իրենց ամուսին-ջիհադականների գործողությունները և որոշել վերադառնալ տուն՝ Ավստրիա:
Վերջերս Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել սաստկացնել այնպիսի ծայրահեղական խմբերի մասնակիցների պատիժը, ինչպիսին է «Իսլամական պետությունը»:
Ավելի վաղ The Guardian թերթը գրել է, որ հարյուրավոր երիտասարդ կանայք լքում են եվրոպական երկրները և մեկնում Մերձավոր Արևելք՝ հանուն իսլամիստների: Որոշ աղջիկներ ընդամենը 14-15 տարեկան են: Նրանք հիմնականում մեկնում են Սիրիա, որպեսզի ամուսնանան ջիհադականների հետ և նրանց համար երեխաներ ունենան: