«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակն այլեւս սպասում է Սերժ Սարգսյանի հաստատմանը: Իսկ թե ե՞րբ տեղի կունենա դա եւ ընդհանրապես տեղի կունենա՞, դեռեւս պարզ չէ: Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում արձանագրել է. «Համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»: Եթե ԱԺ վեց խմբակցություններից չորսը սահմանադրական փոփոխություններին կողմ լինեն, ապա իշխանությունները կարող են հայտարարել, որ կոնսենսուսն առկա է: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը հայտարարի, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, բայց գործընթացը նախաձեռնել է, քանի որ ընդդիմությունը պահանջում էր անցնել խորհրդարանական կառավարման: Իսկ այժմ նույն կուսակցությունները դեմ են այդ փոփոխություններին, ուստի ինքը որոշել է գործընթացը կանգնեցնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: