Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZM 401 պետհամարանիշով ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովք գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ուղևոր՝ 1964 թ. ծնված Վ. Մ.-ը տեղում մահացել է: Վարորդը՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ. Մ.-ի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
ՃՏՊ` Կոտայքի մարզում. վարորդն ու ուղևորը մահացել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ