
Ֆրանսիայի նորընտիր սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կաննի Riviera շքեղ առողջարանային գոտում երեք առանձնատուն ունի: Պարզվում է 57-ամյա Օլանդը , ով դեմ է հարուստներին ինքն էլ հարուստ է: Նրա կարողության մասին տեղեկությունները հայտնվել են Official Journal-ում, որը հավաստի տեղեկություններ է փոխանցում Ֆրանսիայի կառավարության անդամների վերաբերյալ: Առանձնատներից բացի՝ նա շքեղ բնակարան ունի Փարիզում, որտեղ բնակվում է զուգընկերուհու՝ Վալերի Տրիերվեյլերի հետ: Կաննի նրա առանձնատները գնահատվում են 800 հազար, 230 հազար եւ 140 հազար եվրո: