Թաիլանդի իշխանությունները ձերբակալել են ռուսաստանցի Կոնստանտին Զարեցկուն, ում որոնում էր Ինտերպոլը. տեղեկացնում է ТАСС-ը:
Ռուսաստանցին ձերբակալվել է Փհուկետ կղզում: ՌԴ-ում նա որոնվում էր հատկապես խոշոր չափի ունեցվածքի հափշտակման նպատակով շորթման համար:
Ինչպես հայտնել է ՌԴ-ում Թաիլանդի դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Վլադիմիր Սոսնովը, Զարեցկին մոտ ժամանակներս Թաիլանդից կարտաքսվի Ռուսաստան: