
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի «Երգեն թալա» կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին: Նա հայտնել է, որ նշված տարածքի ջրատարից փորձել է գողանալ մետաղական ամրաններ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Ամրաններն առգրավվել են:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: