
Մայիսի 10-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարան օրակարգ է մտցվել
“Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ”
ադրբեջանամետ բանաձեւ: Խորհրդարանի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների շնորհիվ բանաձեւի նախագիծը մերժվել է քվեարկության արդյունքում: