Երեք ընտանիք ապրում է մեկ ավտոտնակում (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակությունում  առկա  շատ ու շատ  բացասական երևույթներ կարծես թե առավել խտացված  են   Գյումրու տնակային  ավաններում,  ուր  ամեն  քայլի  զգացվում  են համատարած աղքատության ու  գործազրկության  հետևանքները: Այնտեղ  առավել  հաճախ  կարելի  է  հանդիպել  ծնողական  խնամքից  զրկված  մանկահասակ  երեխաների  ու  վաղաժամ  ամուսնության  դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ դպրոցից հետո ուսումը չեն շարունակում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններիցմեկում, ութ անձով մի ավտոտնակում պատսպարված ընտանիքի մասին է: Օրերս Գյումրիում տպագրվող լրատվամիջոցներից մեկը ներկայացնելով նրանց ծանր ապրելակերպը, նշել էր, որ 1 ին դասարան հաճախող նրանց աղջնակը շատ էր տխրել, երբ դպրոցում աշակերտական պայուսակների բաժանելիս, նրան չէր հասել:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին նրանց ընտանիքին: Փոքրիկին նվիրեցին գործընկերների կողմից տրամադրված գրենական պիտույքներով լեցուն պայուսակ, ինչպես նաև հագուստներու ձմռան վառելիք:

shirak

shirak3

shirak4

shirak5

shirak6

shirak7

shirak8

 

shirak9

shirak10

shirak11

 




Լրահոս