3 բրիտանացիներ իրականացրել են մի աննախադեպ ուղեւորություն ՝ տաքսիով:Նրանք ուղեւ որությունն ավարտել են այսօր: 15 ամսում նրանք բրիտանական Hannah մակնիշի սեւ տաքսիով կտրել-անցել են 69,5 հազար կմ:
23-ամյա Փոլ Արչերը՝ Գլոստերշիր, 27-ամյա Ջոնո Էլիսոնը ՝Լինդս եւ 23-ամյա Լեյ Պերնելը ՝Ստաֆորդշիր իրենց ուղեւորությունը սկսել էին Լոնդոնից՝ 2011-ի փետրվարին, անցել 4 մայրցամաքների 50 երկրով,- հայտնում է Itar-Tass-ը:
Տղաներն ուղևորությանը պատրաստվել էին շուրջ 3 տարի: Նրանց ուղևորությունը հարթ չի անցել: Ամենավտանգավոր արկածը Իրանում էր, որտեղ անվտանգության ծառայության գործակալները նրանց ձերբակալել են: Շրջագայության ընթացքում նրանք նույնիսկ կարողացել են Կարմիր խաչի համար 33 հազար դոլար հավաքել:
Նրանք սկզբում մտադիր էին Լոնդոնից Սիդնեյ գնալ, այնուհետեւ որոշել են ընդլայնել աշխարհագրությունը: