
Մոսկվայի «Սպարտակ»-ի բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել է, թե հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն աստիճանաբար բարելավում է իր մարզավիճակը. փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
«Յուրան շատ է աշխատում անհատական մարզումների ժամանակ՝ աստիճանաբար բարելավելով մարզավիճակը: Նրա առողջական վիճակի մասին վերջնական գնահատական են տալու ֆիզպատրաստվածության մասնագետները»,- նշել է նա: