Վենեսուելայի նախագահը հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին երկրի խորհրդարանի նախագահ Դյոսդադո Կաբելյոյի սպանության փորձ է կատարվել: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Սեռայի սպանությանը նվիրված մամլո ասուլիսում:

Նախագահը չի հրապարակել կատարվածի մանրամասները, սակայն միաժամանակ հայտնել է, որ մի քանի ամիս առաջ մահափորձ է կատարվել նաև սոցիալական հարցերի և կրթության նախարար Էկտոր Ռոդրիգեսի դեմ: Դա տեղի է ունեցել այն տանը, ուր նա ապրում է կնոջ և երեքամյա որդու հետ. տեղեկացրել է Մադուրոն: Նա նշել է, որ գործել է դիպուկահար, որին, սակայն, մինչ օրս չի հաջողվել ձերբակալել:

Ռոբերտ Սեռայի սպանության մեջ Մադուրոն մեղադրել է կոլումբիական կիսառազմական խմբավորումներին ու Վենեսուելայի ծայրահեղ աջ ուժերին. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս