Ռ. Բերեզովսկին թոփ կարգի դարպասապահ է. Չերչեսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը`Sport-express պարբերականին տված հարցազրույցում  անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

«Երբ Շունինն ու Գաբուլովը մնում են պահեստայինների նստարանին, իսկ խաղադաշտ է դուրս գալիս 40-ամյա Ռոման Բերեզովսկին, դա վկայում է այն, որ նա թոփ կարգի դարպասապահ է: Նա իր տեղը մեկնարկային կազմում վաստակել է ոչ թե անձնագրով, այլ՝ խաղով:

Դժվարին իրավիճակում նա կատարեց իր աշխատանքը, և մենք Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք ստացանք՝ դարպասում ունենալով Բերեզովսկուն», – նշել է նա:




Լրահոս