Թիվ 30 ԸԸՀ–ն միաձայն մերժում է Վիկտոր Դալլաքյանի դիմում–բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) քիչ առաջ մերժեց մայիսի 6- ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանի դիմում-բողոքը, որով վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել այս ընտրատարածքի քվեարկության արդյունքները, ըստ որոնց, 2400 ձայների առավելությամբ հաղթել է Էդմոն Մարուքյանը։ 
Այս մասին նիստից առաջ Tert.am–ին հայտնել է թիվ 30 ԸԸՀ–ի նախագահ Տիգրան Պապանյանը՝ նշելով, որ Դալլաքյանի դիմումը մերժվել է հանձնաժողովի յոթ անդամների քվեարկությամբ։ 
Գործող օրենսդրությամբ՝ բողոքը մերժելու կամ ընդունելու որոշումներն ընդունվում են հանձնաժողովի յոթ անդամների ձայների երկու երրորդով: Այսինքն՝ որոշիչ են ԸԸՀ հինգ անդամների ձայները:Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը (ՀՀԿ–ին միացել է մոտ մեկ ամիս առաջ) թիվ 30 ԸԸՀ է ներկայացրել երկու դիմում–բողոք, որից առաջինով պահանջում է անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները, իսկ մյուսով՝ անվավեր ճանաչել հաղթանակած թեկնածուի գրանցումը՝ այն հիմքով, որ հաղթանակած պատգամավորը վերջին 5 տարիներին անընդմեջ չի բնակվել Հայաստանում։ Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում անցկացված ընտրությունները այս ընտրությունների լրջագույն անակնկալն էին, երբ ի տարբերություն շատ ընտրատարածքների, որտեղ առաջադրված արմատական ընդդիմության ներկայացուցիչները պարտվել էին նախկին կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներին, անկուսակցական փաստաբանը հաղթանակ էր տարել հանրապետական և ԱԺ վետերան Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ: 
Ինքը՝ Էդմոն Մարուքյանն իր հաղթանակը բացատրել էր նրանով, որ Վանաձորը բացառիկ քաղաք է, և որ վանաձորցիները միշտ էլ անակնկալներ են մատուցել ՀՀ իշխանություններին: Նա նաև կարծիք էր հայտնել, որ վանաձորցիները Վիկտոր Դալլաքյանին չէին ներվել անդամագրումը ՀՀԿ-ին:




Լրահոս