բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 10-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 28-ամյա Սպարտակ Նարոյանին, ով 2008 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Ս. Նարոյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 15.00-ին Խանջյան փողոցի թիվ 33 շենքի մոտից Երեւան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 44-ամյա Արթուր Պողոսյանը, ով մարտի 1-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




Լրահոս