
Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են չորս մանկապիղծների: Այդ մասին տեղեկլացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մամլո ծառայությունը:
Հետաքննության տվյալներով, հանցագործներն ուղեկցել են երեխաներին հանգստի Ռուսաստանի շրջաններ և արտասահման: «Հանցագործները կազմակերպել են ընկերություններ, որոնք մասնագիտանում էին 10-ից 16 տարեկան երեխաների հանգստի կազմակերպման գործում» – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
ՆԳՆ ներկայացուցիչների խոսքով, ձերբակալվածներից երեքի մեղքն արդեն ապացուցվել է: Հարուցվել է քրեական գործ «Սեռակյան բնույթի բռնի գործողություններ» հոդվածով: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալների մեղսակիցներին: