Շենգավիթում և Քանաքեռ-Զեյթունում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 17-ին.

ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց փողոտայի  56-324 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը,

ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանիՎարշավյան փողոցի, Տիգրանյան փող. 3, 4, 5/1, 5/2, 5/3 շենքերի, Ազատության պող. 1-12 շենքերի՝ ներառյալ կոտորակները, Ազատության պող. նրբանցքի շենքերի, Տիգրանյան փող. նրբանցքի, Փափազյան փող. 49-ից բարձր համարների, Գործկոմի փող. 8, 10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս