Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում (Գավառ) մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, կոմունիստ Վանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում դժգոհեց ընտրություններից. «Ես՝ Վանիկ Հարությունյանս, լինելով կառուցողական ընդդիմություն, փաստում եմ, որ ՀՀ-ում ընտրություն չի եղել եւ չի լինելու: Համատարած ընտրակաշառք է: Մենք ֆուտբոլ ենք խաղում, եւ խաղի ընթացքում իմ ոտքերը կապված են»: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր ընտրատարածքում ի սկզբանե խախտումներ են եղել: Հարցին, թե ինչ է պատրաստվում անել հետագայում, Գանձակ համայնքի ղեկավար-թեկնածուն պատասխանեց. «Պատրաստվում եմ հաջորդ ընտրություններին: Իմ համայնքում 96 տոկոս ձայն եմ հավաքել»: Նշենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Մանվել Բադեյանը` Եվրոստանի Արայիկը, որն ընտրությունների օրերին ժամանակավոր «վարձակալությամբ» բնակվում էր Գավառում: Մինչ այդ նրան Գավառում չէին էլ ճանաչում:




Լրահոս