Ինտերնետայի՞ն թերթ եք կարդում, թե՞ տպագիր. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաս տարի առաջ ապրիլի 22-ին ՀՀ Կառավարությունը որոշեց հոկտեմբերի 16-ը հայտարարել որպես հայ մամուլի օր: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։

Մեր օրերում հայալեզու տպագիր լրատվամիջոցներն արդեն տասնյակներով կարելի է հաշվել, թեև ինտերնետային կայքերը հետզհետե ավելի մեծ տեղ են զբաղեցնում լրատվական դաշտում:

Armlur.am-ը Մամուլի օրվա առթիվ հետաքրքրվեց, թե երևանցիներն ի՞նչ հաճախականությամբ են թերթ ընթերցում: Նախնական տպավորությունը սխալ չէր. թարմ լրատվության և հետաքրքրաշարժ հոդվածների պահանջարկ մեզանում իսկապես կա, բայց հայտնի պատճառներով համացանցն ավելի մեծ տեղ ունի, քան տպագիր մամուլը: Թերթ ընթերցողների բանակը տարիներ առաջ ավելի մեծ է եղել, ու մեր զրուցակիցների շրջանում քիչ չէին հավատարիմ ընթերցողները, ովքեր շարունակում են հետևել թերթերին, բայց առավելապես համացանցին:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս