Բրազիլական բանտում կալանավորներն ապստամբել են: Անկարգությունների պատճառ է հանդիսացել Գուարապուավա քաղաքի ուղղիչ հաստատությունում բանտախցերի գերբնակեցված լինելը և կալանավորների պահման անբավարար պայմանները:
Ինչպես տեղեկացնում է Independent-ը, կալանավորները պատանդ են վերցրել ավելի քան 150 մարդ, որոնց թվում են բանտի 13 վերակացուներ: Նրանցից վեցին մերկացրած և ձեռքերը կապած վիճակում տանիք են բարձրացրել: Ըստ որոշ տեղեկությունների, դրանից հետո նրանց այրել են և ցած նետել: Պատանդներից որոշներին հանցագործները գլխիվայր ցած են կախել: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել: Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց շտապ օգնություն է ցուցաբերվել: