Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ լուրջ «ռազբորկաներ» են սկսվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի եւ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի ու «Էլցանց»-ի տնօրենի միջեւ: Բանն այն է, որ Վարագյանը, տեսնելով, որ իր ձայները նախատեսվածից քիչ են, Մարալիկի պաշտոնյաներից հետ է ուզում նախընտրական շրջանում նրանց տված ու ժողովրդին տեղ չհասած գումարները: Նշենք նաեւ, որ Վարագյանի պահանջով թիվ 36 ԸԸՀ-ում իրականացվել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկ: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Վարագյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀԱՇԻՎ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ