ԲՀԿ-Ն ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի թիվ 12 ընտրատարածքի ԲՀԿ-ի շտաբի աշխատանքները համակարգող Սվետա Գասպարյանը (Բարգավաճի Սվետ) նույն շտաբի աշխատակիցներ տիկին Արմիկի ու Մարուսի աշխատավարձերը չի տվել: Այս առիթով մենք զրուցեցինք տիկին Սվետայի հետ: «Իրանց չեմ ճանաչում: Ես չեմ խոստացել նրանց վարձատրել, ԲՀԿ-ն է խոստացել: Կտա, կտամ: Ես միլիոնատե՞ր եմ, կուսակցության ղեկավա՞ր եմ, որ տամ»,-բացատրեց տիկինը: Հարցին, թե ԲՀԿ-ն երբ է պատրաստվում տալ շտաբի աշխատողների աշխատավարձերը, նա վրդովված պատասխանեց. «Ես չգիտեմ, մենք էլ ենք սպասում: Կարող ա էսօր տա կամ վաղը կամ մյուս օրը»:
Բացի այդ՝ այս օրերին թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Եղբայրության եւ Շեւչենկո փողոցների բնակիչները որոնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր շտաբի տեղը, որպեսզի խոստացված 10.000-ական դրամները ստանան գոնե այնտեղից: Ինչո՞ւ մարդկանց տված խոստումները չեք կատարում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ շտաբի համակարգող Սվետա Գասպարյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի ոչ մի խոստում չեմ տվել»:




Լրահոս