Իրանը շահագրգռված է ՀՀ հետ հետագա համագործակցության հարցում. Կ. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը շատ շահագրգռված է ԵՏՄ և Հայաստանի հետ հետագա համագործակցության համար: Այս մասին «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» համաժողովի ժամանակ նշեց ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ այդ համագործակցության տեսանկյունից կարևորվում է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը: Կ, Մինասյանը նշեց, թե դեռևս վաղ է խոսել՝ Իրանը կկարողանա դառնալ այդ միության անդամ, թե՝ ոչ:

Նախագահի խորհրդականը նշեց, որ Եվրասիական զարգացման բանկն արդեն որոշ չափով ֆինանսավորել է այդ ճանապարհի կառուցումը:

Նշենք, որ Կարինե Մինասյանը նախկինում զբաղեցնում էր Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը և համակարգում էր ՀՀ՝ Մաքսային միությանը միանալու գործընթացի աշխատանքները:

 




Լրահոս