ԱՊՐԵՆ ԻՐԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի ու խնդրում էր իր խոսքը փոխանցել ՀՀ ոստիկանապետին: «Ես ուզում եմ, որ մենք նկատենք էլի, էսքա՜ն վատ բաների մեջ մի լավ բան, ամեն դեպքում, կա մեր երկրում. ուշադիր նայեցի՞ք, տեսա՞ք, թե ոստիկանությունը ոնց աշխատեց ընտրությունների օրը: Նրանք իսկապես բոլորի ոստիկաններն էին: Ինչ լինում էր, արագ ահազանգում էին ու ընտրական գործընթացին չէին միջամտում: Քեֆս բերեց: Մինչեւ հիմա ոչ մի ընտրության ոստիկանությունն իրեն էսպես մարդկային ու էսպես օրենքով չէր պահել: Ասե՛ք մեր միլպետին՝ հալալ ա: Լավն էլ ասենք, որ էս երկիրը սարքվի, թե չէ ձեռքից գնում ա»:




Լրահոս