
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, որոնք փորձում են շրջապատել սիրիական Քոբանի քաղաքը, կոալիցիայի ավիացիոն հարվածների արդյունքում նահանջել են որոշ դիրքերից:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել են ինքնապաշտպանության քրդական ուժերի ներկայացուցիչները:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները վերջին օրերին կորցրել են վերահսկողությունը քաղաքի՝ նախկինում գրաված տարածքի մեկ հինգերորդում:
Մինչդեռ Քոբանիում շրջափակված վիճակում են մնում հազարավոր խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ-ը զգուշացրել է զանգվածային սպանությունների մասին, որոնք տեղի կունենան, եթե Քոբանին հայտնվի «Իսլամական պետության» վերահսկողության տակ: