Ամերիկացին վեբ-տեսախցիկի միջոցով մարդկանց դրդել է ինքնասպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին բժիշկը՝ 52-ամյա Ուիլյամ Մելկերտ-Դինկելը, մի քանի տարի շարունակ վեբ-տեսախցիկի միջոցով մարդկանց՝ ինքնասպան լինելու հարցում, խորհրդատվություն է իրականացրել:

2005թ.-ին վեբ-տեսախցիկի միջոցով բրիտանացի Մարկ Դրիբրոյի հետ շփման ընթացքում Դինկելը պնդել է, որպեսզի իր զրուցակիցը կախվի: Ավելին, նախկին բուժաշխատողը Դրիբրոյին մանրամասն ցուցմունքներ է տվել: Ինքնասպանության ընթացքին Դրիբրոն հետևել է օնլայն ռեժիմով:

Դատարանը հաստատել է, որ ամերիկացին փորձել է ինքնասպանության դրդել 18-ամյա կանադուհի Նադյա Կայոուին, թեև իր ցուցմունքներն այդ դեպքում 2008թ.ին աղջկա մահվան ուղղակի պատճառ չեն հանդիսացել:

Ուիլյամ Դինկելն այս տարվա սեպտեմբերին դատապարտվել էր ինքնասպանությանը մեղսակից լինելու համար, տեղեկացնում է Lifenews.ru-ն:




Լրահոս