Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Էվերտոն»-ի երկու ֆուտբոլիստների՝ Ռոս Բարկլիի եւ Շեյմուս Կոուլմանի ծառայություններով:
Լուի վան Գալի թիմը պատրաստ է ֆուտբոլիստների համար վճարել 75 միլիոն եվրո: Հոլանդացի մասնագետը ֆուտբոլիստների հարցով առաջարկ կանի հունվարին և արդեն իսկ համապատասխան ֆինանսական միջոցներ է ստացել:
Եթե ակումբը կարողանա ձեռք բերել երկու ֆուտբոլիստներին, ապա Ռաֆայել Դա Սիլվան ու Խուան Մատան կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: