ՉԻ ԳՆՈՒՄ ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատ ՀՀԿ-ականներ գնալու են Արցախ` միանալու Սերժ Սարգսյանին, որպեսզի տոնեն Շուշիի ազատագրման օրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում գնալ ԼՂՀ: Փորձեցինք հասկանալ, թե որն է դրա պատճառը: «Ձեր տեղեկությունները աբսուրդային են, եւ չկա որեւէ հայ, որ չի ցանկանում գնալ Լեռնային Ղարաբաղ: Կարծում եմ, որ բոլոր հայերը նախ եւ առաջ ցանկանում են գնալ 2 տեղ՝ ԼՂՀ եւ Արեւմտյան Հայաստան: Իսկ ես չեմ գնալու, որովհետեւ վաղը կա եւս մեկ միջոցառում «Հաղթանակ» զբոսայգում, ես այնտեղ եմ գնալու»,-ասաց Շարմազանովը:




Լրահոս