Վերջին անգամ Եվրասիական տնտեսկան միության թեմայով աշխուժություն Ադրբեջանում եղել է 2013-ին, և պարզ է դարձել, որ Ադրբեջանում այդ հարցը հասունացած չէ: Այս մասին այսօր «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» թեմայով համաժողովի ժամանակ նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:
«Կան մարդիկ, ովքեր չդադարող ջանքեր կարող են գործադրել Ադրբեջանում քննարկումներ սկսելու վերաբերյալ, և այդ առումով չեմ բացառում, որ դրանք ակտիվանան:
Կա պրոցես, և ադրբեջանական համայնքը կապող օղակ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, այդ բանակցությունները գնալու են, և ես համոզված եմ, որ Ռուսաստանը կցանկանա, որ Ադրբեջանն էլ անդամակցի այդ միությանը»,-ընդգծեց նա: