
Այս պահին ընթանում է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց էին հավաքվել Եկմալյան փողոցի բնակիչները: Նրանց տները գերակա շահ են ճանաչվել և բնակիչներն այժմ անտուն են մնացել:
Բնակիչներին մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, զրուցեց և խոստացավ վաղը հանդիպել նրանցից մի քանիսի հետ: Լրագրողների հետ զրուցել նա չցանկացավ: