ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն, 1993-ից հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Աղքատության դեմ պայքարի միջազգային օր:
Օրը պատահական չէ ընտրված. 1987-ի հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ի նույն օրը ստորագրվել է մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ծայրահեղ աղքատության, բռնության եւ սովի զոհերի հիշատակին: Հավաքվածները նշել են, որ աղքատությունը մարդու իրավունքները ոտնահարում է եւ որ հարկավոր է համատեղ ջանքերով հասնել նրան, որ այդ իրավունքները պահպանվեն:
2000-ին տեղի ունեցած Հազարամյակի գագաթաժողովին համաշխարհային առաջնորդներն իրենց առջեւ առաջադրանք դրեցին մինչեւ 2015-ը կրկնակի անգամ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց աղքատության ցուցանիշը: Այդպիսին են համարվում այն մարդիկ, ում օրական եկամուտը չի գերազանցում մեկ դոլարը: ՄԱԿ-ի տվյալներով` մոլորակի ավելի քան 6 մլրդ բնակչության կես միլիարդը սովի է մատնված, ընդ որում դրա մեկ երրորդը երեխաներ են: