Հիասթափված եմ «Յուվենտուս»-«Ռոմա» խաղից. Ֆ. Կապոլե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր դժգոհություն է արտահայտել Իտալիայի Ա սերիայի «Յուվենտուս»-«Ռոմա» խաղի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է իտալական ֆուտբոլում աստղերի բացակայությանը:

«Հանդիպումը գեղեցիկ չստացվեց հատկապես և’ դաշտում, և’ նրանից դուրս ծագած  վեճի պատճառով: Ես հիասթափված եմ, չէ որ այդ հանդիպումը պետք է ցույց տար, որ իտալական ֆուտբոլը մի նոր մակարդակի է բարձրանում:

«Յուվենտուս»-ը չեմպիոնի մենթալիտետ ունի: Երբ ես մարզում էի «Միլան»-ը, այն ժամանակ սկուդետոյի համար յոթ ակումբ էր պայքարում: Հիմա պայքարում ընդամենը երեք ակումբ է: Նաև իջել է Ա Սերիայի ֆուտբոլիստների մակարդակը», – նշել  է նա:




Լրահոս