Վագոն-տնակում բնակվող 14-ամյա աղջիկը հղիացել, ապա կորցրել է դեռ չծնված երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 15-ամյա անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու, ապա հղիացնելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնված 24-ամյա Ռ. Հովհաննիսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 150 հազար դրամի չափով:

Դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարան չի բողոքարկվել: Նշենք, որ նախորդ տարի հունվարի 2-ին Արմավիր քաղաքում այդ ժամանակ 14-ամյա անչափահաս Անահիտը (անունը փոխված է) իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել Ռ. Հովհաննիսյանի հետ, ապա հղիացել է, և 3-րդ ամսում հղիությունն ընդհատվել է: Մինչ այդ աղջկա մայրը հավանություն է տվել իր դստեր հետ Հովհաննիսյանի հանդիպումներին, սակայն դեպքի մասին չի իմացել:

Եվ միայն այն ժամանակ, երբ Անահիտը կորցրել է դեռ չծնված երեխային, իմացել է կատարվածի մասին: Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ անչափահաս աղջիկը դատարանից խնդրել է արդարացնել նրան: Անչափահասի մայրն էլ հայտնել է, որ ինքը դստեր հետ բնակվել է վագոն-տնակում, իսկ ժամանակ առ ժամանակ Ռ. Հովհաննիսյանն օգնել է իրենց, հոգացել է դստեր՝ դպրոցի հետ կապված ծախսերը, հագուստ է գնել:




Լրահոս