Քաղծառայողներին զրկել են պարգեւավճարներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգեւավճարներն այլեւս չեն ստանա: Այսինքն` չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգեւավճարներից զրկվելու արդյունքում պետծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պետծառայողների կողմից պարգեւավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, եւ ոչինչ չեն կարող անել: Իհարկե, պետբյուջեի վատ վիճակից տուժում են միայն ծառայողները, քանի որ ղեկավար կազմը շարունակում է շռայլ վատնել պետական փողերը: Ասենք, օրինակ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. նա արտերկիր մեկնում է բացառապես բիզնես դասի տոմսով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս