Կոտայքի մարզպետի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես հայտարարվեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին: Եվ ահա, ինչպես պնդում են մեր լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է եղել մի կողմից տարածքային կառավարման նախարարի փնտրտուքով, մյուս կողմից, քննարկելով, թե փոխվարչապետի կարգավիճակը ո՞ր նախարարությանը տա:
Փոխվարչապետի կարգավիճակում հայտնվել ցանկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Բացի այդ, այս օրերին ակտիվացել է նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, որի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է: Ի դեպ, մարզպետը նշանակման օրվանիվ ի վեր իր շրջապատում պարբերաբար հայտարարում է, թե սա ժամանակավոր է, եւ ինքը կրկին վերադառնալու է նախարարություն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս