Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի՞ փոխվարչապետի պաշտոնից. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք»-ը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց` հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:
Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ չի արվել: «Եթե անգամ արվի էլ, պարոն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ»,- ասաց ՕԵԿ մամլո խոսնակը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս