92 միլիոն դրամ` 50 մետր ճանապարհի վերականգման համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ այս տարվա մայիսի 21-ին Հրազդան կիրճում «Երեւան ՀԷԿ»-ի հարեւանությամբ սողանքի պատճառող ճանապարհը փլուզվեց, մոտ մեկ ամիս անց այդ տարածքում շինարարական աշխատանքներ սկսվեցին: Կարելի էր կարծել, որ Երեւանի քաղաքապետարանում սովորել են խնդիրներն արագ լուծել: Բայց պարզվում է, որ այս դեպքում էլ գործ ունենք պարզ ապօրինության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շինարարական աշխատանքները, ինչպես միշտ, իրականացրել է «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը, բայց «նիսիայով»: Ճանապարհի վերականգնումն ավարտվել է օգոստոսի 31-ին, իսկ այդ աշխատանքների կատարման մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 8-ին էլ «Սահակյանշինի» հետ պայմանագիր է կնքվել, որի արժեքը կազմել է մոտ 92 միլիոն դրամ: Վաղուց ավարտված աշխատանքները, ըստ պայմանագրի, նոյեմբերի 15-ին նոր միայն պետք է ավարտվեն: Իսկ թե որքանով է արդարացված 50 մետր ճանապարհի վերականգման համար 92 միլիոն դրամ կամ նույն է թե՝ 225 հազար դոլար ծախսելը, մնում է կռահել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս