ԱՄՆ փոխնախագան Ջո Բայդենի կրտսեր որդին հեռացվել է երկրի ռազմածովային պահեստային ուժերի կազմից՝ թմրանյութեր օգտագործելու համար:
44-ամյա Հանտեր Բայդենը, լինելով պահեստի սպա, կոկաինի օգտագործման մեջ մեղադրվել էր դեռևս 2013թ.-ի հունիսին:
Ռածմածովային ուժերից իրեն հեռացնելու մասին տեղեկատվությունը ստանալով՝ նա հայտարարել է, որ ցավում է իր արարքի համար և համաձայն է հրամանատարության որոշման հետ, տեղեկացնում է BBC-ին: