ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն բավական ժամանակ է՝ հեռախոսիս կորելու գործով հետաքննություն է ընթանում: Չեմ ուզում որեւէ անուն կպցնել քննիչների կատարած աշխատանքին, բայց կասեմ, որ գոհ չեմ կոնկրետ ինձ հետ աշխատող քննիչից եւ ուզում եմ իմանալ՝ ինչպես բողոք ներկայացնեմ քննիչի կամ հետաքննություն իրականացնող մարմնի գործողությունների դեմ:

Ալլա Պողոսյան, 38 տարեկան, կենսաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքները կարող են լինել գրավոր եւ բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը ներառում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում է առանձին արձանագրություն:
Բողոքները քրեական դատավարությանը մասնակցող անձինք տալիս են անձամբ կամ քրեական վարույթն իրականացնող այն մարմնի միջոցով, որի գործողությունները կամ որոշումները բողոքարկվում են: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են անմիջապես՝ ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, բողոքն ուղարկել ըստ ենթակայության:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում, որի մասին տեղյակ է պահվում բողոք տված անձին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
 հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնդիրն արդեն ոչ միայն մեր ընթերցողի կրած նյութական կորստի վերականգնումն է, այլեւ նրա արժանապատվությանը հասցված հարվածը, երբ մի դեպքում գողացված կամ կորած իրը կարող է իր տիրոջը վերադարձվել հաշվված ժամերի ընթացքում, իսկ տվյալ դեպքում Ալլա Պողոսյանը ստիպված է նորից բողոքել: Նման իրավիճակում մեր ընթերցողին մաղթում ենք համբերություն՝ ցանկանալով, որ նա շարունակի հետեւողական գտնվել իր իրավունքը պաշտպանելու հարցում:




Լրահոս