Թուրքիան չի խնդրել մեզ պաշտպանել իր սահմանն իսլամիստներից. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ի զորու է ինքնուրույն դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Սիրիայից իր տարածք ներխուժելու հնարավոր փորձին՝ առանց ՆԱՏՕ-ի միջամտության: Լրագրողներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ուոլտար Պայատը. տեղեկացնում է ТАСС-ը:

Ամերիկացի գեներալի խոսքով՝ Թուրքիայի բանակն ու անվտանգության ուժերը «գտնվում են այնպիսի վիճակում, որ եթե Սիրիայից ԻՊ սովորական ուժեր ներխուժեն, նրանք պարտության կմատնվեն»: Պայատը հավելել է, որ նման գնահատական էր հնչեցրել նաև Անկարան: «Թուրքերը մեզ չեն խնդրել ակտիվորեն վերահսկողություն իրականացնել Սիրիայի հետ իրենց սահմանին», – պատմել է գեներալը:




Լրահոս